Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրեժի կանչով

Վրեժի կանչով
07.01.2025 | 11:36

Մահապարտի նման ունայնությամբ լեցուն

և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ

էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`

պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:

Լկտի խեղկատակին հանդուրժելով համառ,

դատապարտված գարշին` լիակատար անկամ,

փայփայում եմ ոգյա կայծերն այն անհամար`

Էրգրականչով խրոխտ անդինները սփռյալ։

Լուրթ վրեժով, սակայն, ու ցասումով անբառ...

ես կողպել եմ սիրտն իմ և միտքն իմ հանապազ

(արդ հոգնել եմ արդեն ճառասացից համբակ)...

Եռաթև Նետն ինձ դարձրու, անպարտ Աստված։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ